Եվրախորհրդարանը և Ուկրաինայի Գերագույն ռադան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը, մասնավորապես, թույլ կտա կազմակերպել իր ներկայացուցիչների մշտական ներկայությունը Կիևում։
Այս մասին Բրյուսելում փաստաթղթի ստորագրումից հետո Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։