Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ մտել է Գազայի հատվածի տակ փորված «Համաս»-ի թունելները և սկսել «մաքրել» դրանք: Անցյալ շաբաթվա վերջին բրիտանական The Telegraph-ը հայտնել էր, որ թունելներում աշխատելիս Իսրայելը մտադիր է օգտագործել, այսպես կոչված, «սպունգային ռումբեր», որոնք ստեղծված են հին շինարարական տեխնոլոգիայի հիման վրա՝ պոլիուրետանային փրփուրից ջերմամեկուսացում կիրառելու համար։
Այս ռումբը, երբ «պայթեցվում է», երկու քիմիական բաղադրիչ խառնվում են, ինչի արդյունքում փրփրում և պոլիմերացում է առաջանում։ Արտազատված փրփուրն արագ տարածվում և կարծրանում՝ թունելները փակելով, ինչը դժվարացնում է «Համաս»-ի ահաբեկիչների դարանակալումը։ Նախկինում Իսրայելը այս ռումբերով վարժանքներ էր անցկացրել Ցալիմ բազայում։