Միջազգային

Ռուսական կիբեր-գրոհը Կանադայի վրա և Իսրայելի ցույցերը. ինչ է հայտնի արտահոսած փաստաթղթերից

Վերջին շաբաթների ընթացքում համացանցում են հայտնվել մի շարք փաստաթղթեր, որոնք ենթադրաբար պատկանում են Պենտագոնի և ԱՄՆ այլ հատուկ ծառայություններին և պարունակում են գաղտնի տվյալներ՝ կապված Ուկրաինայում պատերազմի և Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակիցների մասին տեղեկատվության հավաքագրման և այլնի հետ:

Ռուս ցանցահենները գրոհել են Կանադայի գազային համակարգը

Հրապարակված մեկ այլ փաստաթղթերից պարզ է դառնում, որ այս տարվա սկզբին ԱՄՆ-ն գաղտնալսել է ռուսամետ հաքերային «Զարյա» խմբի և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցների էլեկտրոնային հաղորդակցությունը, որոնցում հաքերներն ասել են, որ իրենք են մուտք գործել կանադական գազային ընկերության կառավարման համակարգեր։ Հաքերները, իբր, կիսվել են սպաների հետ իրենց մուտքի սքրինշոթներով և պնդել, որ դա իրենց հնարավորություն է տվել «մեծացնել փականի ճնշումը, անջատել ահազանգերը և իրագործել վթարային անջատումներ»:

«Մոսադը» խրախուսել է Իսրայելում Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը

Ըստ գաղտնազերծված փաստաթղթերից մեկի՝ մարտի 1-ին ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) զեկույցում ասվում է, որ, համաձայն գաղտնալսված հաղորդակցությունների, Իսրայելի հետախուզական գործակալության («Մոսադ») ղեկավարները սատարել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի դատական համակարգը փոխելու վիճահարույց փորձի դեմ բողոքի ցույցերը: «Մոսադի» ղեկավարները հոգացել են, որ «Մոսադի» պաշտոնյաները և Իսրայելի քաղաքացիները բողոքեն Իսրայելի նոր կառավարության առաջարկած դատաիրավական բարեփոխումների դեմ, ներառյալ՝ գործողությունների մի քանի բացահայտ կոչեր, որոնք դատապարտում են Իսրայելի կառավարությունը», - ասվում է փաստաթղթում: