Տեսակետ

«Քաղաքապետի կողմից հրավիրվել էր աշխատանքային խումբ». Միրզոյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Հայկ Միրզոյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շաղկապված է մշակութային և համամարդկային արժեքների պահպանմանն ուղղված բազմաթիվ ամուր թելերով, որոնք հաճախ առանցքվել են վառ անհատականությունների շուրջ: Այդպիսին էր նաև Ֆրանսիայի Ազգային Հերոս, հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանը, ում հիշատակը հավերժացնելու նպատակով կտեղադրվի նրա կիսանդրին Երևանում՝ իր անունը կրող պուրակում: Այն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից հրավիրվել էր աշխատանքային խումբ, որին մասնակցելուս համար շնորհակալությունս եմ հայտնում քաղաքապետին»: