SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
Միջազգային
24 Մարտի, 20:01
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) սկսել է ղազախական նավթի տարանցումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ Ըստ տեղեկությունների՝ Թենգիզի հանքավայրից արդյունահանվող ղազախական նավթի առաջին խմբաքանակը «Հեյդար Ալիև» տանկերով Աքտաու նավահանգստից Սանգաչալի տերմինալ է հասցվել մարտի 23-ին։
Մինչև 2023 թվականի վերջը նախատեսվում է Կասպից ծովով ամսական 12-14 նավարկություն իրականացնել տանկերով։
Հետևեք մեզ Telegram-ում