Իրանը մահապատժի է դատապարտել Շիրազում հարձակման մեջ մեղադրվող երկու անձի
Միջազգային
18 Մարտի, 21:35
Իրանը մահապատժի է դատապարտվել հոկտեմբերին իրանական Շիրազում՝ «Շահչերաղ» սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվող երկու մարդու, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ դատապարտվածներից Մոհամմադ Ռաշիդին խոստովանել է, որ զենք է հանձնել՝ ուղեկցելով հարձակման մեջ գլխավոր մեղադրյալին, ինչպես նաև ուսումնասիրել է սրբավայրն ու դրա շրջակայքը մինչ կրակոցները։
Ինչպես հայտարարել են դատարանում, երկրորդ դատապարտված Սեյյեդ Նաշեմը մեղադրվում է Իրան ժամանելուց հետո ահաբեկչության գլխավոր հեղինակին ընդունելոււ և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նվազագույնը 13 մարդ է մահացել Իրանի Շիրազ քաղաքի «Շահչերաղ» սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։