Միջազգային

Իրանի Շիրազ քաղաքի սրբավայրում ահաբեկչության հետևանքով մահացել է ավելի քան 10 մարդ

Նվազագույնը 13 մարդ է մահացել Իրանի Շիրազ քաղաքի «Շահչերաղ» սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ 

«13 մարդ մահացել է, զգալի թվով մարդիկ վիրավորվել են»,- հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։

Tasnim-ը, վկայակոչելով տեղի պաշտոնյային, հայտնում է, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ 40-ը: Նշվում է, որ ահաբեկիչներն Իսլամական հանրապետության քաղաքացիներ չեն։ Միաժամանակ, չի նշվում, թե հանցագործները որ երկրի քաղաքացիներ են։

Ըստ տեղեկությունների, երեք զինված անձինք կրակ են բացել սրբավայրում։ Իրավապահ ուժերին հաջողվել է ձերբակալել նրանցից, որոնողական աշխատանքներ են տարվում երրորդին գտնելու ուղղությամբ։