Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանին և նրա իրավազորությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նաև հայտարարել է, որ դատարանի կայացրած ցանկացած որոշում իրավական առումով առոչինչ է ՌԴ-ի համար։
Ավելի վաղ BBC-ն տեղեկացրել էր, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է տվել։