Հաագայի դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է տվել․ BBC
Միջազգային
17 Մարտի, 19:57
Հաագայի միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է տվել, հայտնում է BBC-ն։
Դատարանը պնդում է, որ նա պատասխանատու է ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ Ուկրաինայից Ռուսաստան երեխաների անօրինական արտաքսման համար:
«Հանցագործությունները կատարվել են Ուկրաինայում առնվազն 2022 թվականի փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը սկսեց իր լայնամասշտաբ ներխուժումը: Մոսկվան հերքում է ներխուժման ժամանակ ռազմական հանցագործությունների մասին մեղադրանքները»,- հայտնում է BBC-ն:
Դատարանը նաև հայտնել է, որ Ռուսաստանի ղեկավարը չի օգտվել իր՝ մյուսների կողմից երեխաներին արտաքսելու իրավունքից։
Երեխաների իրավունքների հարցերով Ռուսաստանի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան նույնպես հետախուզման մեջ է գտնվում դատարանի կողմից։
«Չնայած պարոն Պուտինի և տիկին Լվովա-Բելովայի վերաբերյալ հրամանին, դատարանն իրավասություն չունի ձերբակալել կասկածյալներին և կարող է իրավազորություն իրականացնել միայն այն երկրներում, որոնք ստորագրել են դատարանի ստեղծման մասին համաձայնագիրը: Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանին և նրա իրավազորությունը»,- հայտնում է աղբյուրը։
Հետևեք մեզ Telegram-ում