Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 19 ℃

Рус Eng

Ռամիլ Մամեդովը` Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հետ շփումների պատասխանատու

Միջազգային

1 Մարտի, 13:58

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը պատասխանատու է նշանակվել Ադրբեջանի, ՌԴ խաղաղապահների ղեկավարության և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հետ շփումների համար: Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Այդ նպատակով Ռամին Մամեդովը 2023 թվականի մարտի 1-ին  ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում հանդիպել է Արցախի ներկայացուցիչների հետ։ 

Հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանի բնական պաշարների շահագործման հարցերով խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։ Խմբի մեջ են մտնում բնապահպանության և բնական պաշարների նախարարության, էկոնոմիկայի նախարարությանը կից գույքային հարցերով պետական ծառայության և «AzerGold» ՓԲԸ-ի փորձագետները։

Ադրբեջանական զլմ-ները ակտիվորեն տարածում են հանդիպման մասին հաղորդագրությունը` պնդելով, որ «հանդիպման ընթացքում նախնական քննարկումներ են անցկացվել Ադրբեջանի սահմանադրությանը և օրենքներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման վերաբերյալ։ Շփումները կշարունակվեն»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը