Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Լաչինի միջանցքի հարցը
Արցախ
1 Մարտի, 13:46
Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից տեղեկացնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ այսօր հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները։
Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը, էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։
Քննարկվել է նաեւ Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։
Հետևեք մեզ Telegram-ում