Միջազգային

«Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված այլ երկրների ջանքերը»․ Լավրով

Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ջանքեր, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Այս տարածաշրջանից շատ հեռու գտնվող մեր գործընկերները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, երբ դրանք ելնում են տարածաշրջանի կայունության ու տեղի երկրների շահերից»,- ասել է Լավրովը։

Նա հեցելել է, որ տարածաշրջանային անվտանգությունը մնում է ակտուալ թեմա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։