Միջազգային

Երկրաշարժից 296 ժամ անց Թուրքիայում երեք մարդ է փրկվել

Թուրքիայի Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժից 296 ժամ անց երկու մարդ է փրկվել, հայտնում է TRT Haber-ը։


«Հրաշքները մեկը մյուսի հետևից տեղի են ունեցել 296-րդ ժամին... Հաթայում փլատակների տակից երկու հոգու ողջ-ողջ դուրս են բերել»,- հայտնել է հեռուստաալիքը։

Միաժամանակ Anadolu գործակալությունը պարզաբանում է, որ երկրաշարժից հետո 13-րդ օրը փրկվածների թիվը հասել է երեքի։ Նրանց թվում կա մի երեխա։