Միջազգային

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Բելառուս

Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկուշաբթի օրն իր քաղաքացիներին «խստորեն» խորհուրդ է տվել չմեկնել Բելառուս՝ հաշվի առնելով «Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսված նոր գործողությունները»։

«Բելառուսում գտնվող ֆրանսիացիներին կոչ է արվում անհապաղ լքել երկիրն ավտոմոբիլային ճանապարհով՝ Լիտվայի, Լեհաստանի կամ Լատվիայի հետ սահմանային անցակետերով», - ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ էր արել իր քաղաքացիներին և երկքաղաքացիներին՝ անհապաղ հեռանալ Ռուսաստանից