Միջազգային

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին և երկքաղաքացիներին՝ անհապաղ հեռանալ Ռուսաստանից

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին և երկքաղաքացիներին՝ չայցելել Ռուսաստան։ Հաղորդագրության մեջ ասված է․ «Մի՛ մեկնեք Ռուսաստան՝ ռուսական ռազմական ուժերի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման անկանխատեսելի հետևանքների, ոտնձգությունների հնարավորության և ԱՄՆ քաղաքացիներին Ռուսաստանի կառավարության անվտանգության պաշտոնյաների կողմից կալանավորման և տեղական օրենքների կամայական կիրարկման պատճառով։ Սահմանափակե՛ք թռիչքները դեպի Ռուսաստան: Ռուսաստանում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան։ Զգուշություն ցուցաբերեք՝ կապված անօրինական կալանքների վտանգի հետ», -ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ 

«Ռուսաստանի կառավարությունը քաղաքացիներին հավաքագրել է զինված ուժեր՝ ի ամրապնդումն Ուկրաինա իր ներխուժմանը։ Ռուսաստանը կարող է հրաժարվել երկքաղաքացիների՝ ԱՄՆ քաղաքացիության ճանաչումից, թույլ չտալ նրանց՝ օգտվել ԱՄՆ հյուպատոսական օգնությունից, մոբիլիզացնել նրանց, արգելել նրանց ելքը Ռուսաստանից և/կամ զորակոչել նրանց»,-ասված է հաղորդագրության մեջ։