Միջազգային

Ֆրանսիական հատուկջոկատայինները ձերբակալել են իրանական զենքով բեռնված նավ

Ֆրանսիական հատուկջոկատայինները ձերբակալել են նավ, որն Իրանից զինամթերք էր տեղափոխում Եմեն՝ այնտեղի հուսիների համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Հունվարի 15-ին ֆրանսիական ռազմանավը Եմենի ափերի մոտ կանգնեցրել է մի նավ, որը կասկածվում էր զենքի մաքսանենգության մեջ։ Ռազմանավում ֆրանսիացիները հայտնաբերել են ավելի քան 3000 ավտոմատ, կես միլիոն փամփուշտ և 20 հակատանկային կառավարվող հրթիռ։

«Գործողությունը, որը համակարգվել է ԱՄՆ զինվորականների հետ, Ֆրանսիայի՝ առավել ակտիվ դերակատարման արդյունքն է Մերձավոր Արևելքում զենքի մաքսանենգության դեմ պայքարում»,- գրում է թերթը: