Սերբիան չի պատրաստվում զենք մատակարարել Ուկրաինային
Միջազգային
30 Հունվարի, 9:50
«Սերբիան զենք չի մատակարարում Ուկրաինային և չի նախատեսում դա անել»,-ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ պատրաստ է աջակցել Չեխիային:
«Սերբիայի մասնագիտացված արդյունաբերությունը կունենա նոր ներդրումներ, բայց նաև շատ փոփոխություններ, որպեսզի նրանք կարողանան գումար վաստակել և վաճառել իրենց զենքերը: Մենք զենք չենք վաճառում Ռուսաստանին կամ Ուկրաինային, բայց կվաճառենք մնացած բոլորին»,- հայտարարել է Վուչիչը։