Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ պետդեպին
Միջազգային
25 Հունվարի 2023, 12:44Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Այհան Հաջիզադեն պատասխանել է Լաչինի միջանցքի բլոկադայի վերացման վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի արտահայտություններին:
Հաջիզադեն իր թվիթերյան էջում գրել է. «Պետդեպի հարգելի ներկայացուցիչ, ավելի քան 1000 ավտոմեքենայի բեռնափոխադրումները Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում հակառակն են ապացուցում նրա, ինչ Դուք ասել եք հունվարի 24-ին։ Տեղին կլիներ՝ հայկական կողմին կոչ անել կատարել իր պարտավորությունները և վերջ դնել անօրինական գործունեությանը»,-գրել է Հաջիզադեն։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն