Միջազգային

Որքա՞ն գումար են ծախսել հայաստանցիները Վրաստանում. Հայաստանը թոփ 10-յակում է

Օտարերկրյա զբոսաշրջիկներն անցած 2022 թվականին Վրաստանում ծախսել են ռեկորդային 3,5 միլիարդ դոլար, հայտնել է Ազգային բանկը։ Դա 300 միլիոն դոլարով ավելի է, քան նախահամաճարակային 2019-ին և 182%-ով ավելին, քան 2021-ին, երբ գործում էին սահմանափակումները:

Զբոսաշրջությունից ստացված եկամուտները բաշխվել են ըստ երկրների:

● Ռուսաստան՝ 891 միլիոն դոլար;

● Թուրքիա՝ 399,4 միլիոն դոլար;

● Եվրամիություն՝ 333 մլն դոլար;

● Ուկրաինա՝ 282,3 միլիոն դոլար;

● Իսրայել՝ 270,5 միլիոն դոլար;

● Բելառուս՝ 244,2 միլիոն դոլար;

● Սաուդյան Արաբիա՝ 159,8 միլիոն դոլար;

● Հայաստան՝ 156,1 մլն դոլար;

● Ադրբեջան՝ 100,4 մլն դոլար;

● Իրան-91,1 միլիոն դոլար;

● այլ երկրներ՝ 589 միլիոն դոլար

 

Հետևեք մեզ Telegram-ում։