Թուրքիան դուրս կգա՞ ՆԱՏՕ-ից
Միջազգային
25 Հունվարի 2023, 11:35Թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահը, որն ավանդաբար հանդես է գալիս ՆԱՏՕ-ից դուրս գալու օգտին, հայտարարել է, որ երկիրը կարող է լքել դաշինքը արդեն 5-6 ամսից:
«ՆԱՏՕ-ն իր սադրանքներով ստիպում է մեզ այդպես վարվել։ Նրանք փորձում են մեզ հակադրել մեր հարևան Հունաստանին։ Նրանք փորձում են մեզ ներքաշել Մերձավոր Արևելքի հորձանուտի մեջ։ Վերջապես, դուք տեսնում եք ակցիաներ Ղուրանի դեմ Շվեդիայում և Նիդերլանդներում»,- նշել է կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջակը։
Սանջակը նաև հայտարարել է, որ Թուրքիայի բնակիչների մեծ մասը ԱՄՆ-ն համարում է «թշնամական և ավերիչ քաղաքականություն վարող երկիր»։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն