Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023

USD400.39

EUR428.83

RUB4.24

Երևան 6 ℃

Рус Eng

Ճապոնիայում դեմոգրաֆիական ճգնաժամ է

Միջազգային

24 Հունվարի, 16:58

Ճապոնիայի վարչապետը նախազգուշացրել է երկրի բնակչության ճգնաժամի մասին՝ ասելով, որ այն ծնելիության անկման պատճառով գտնվում է «սոցիալական գործառույթների խաթարման եզրին»:

Օրենսդիրներին ուղղված ուղերձում վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ դա «հիմա կամ երբեք» իրավիճակ է, և որ «ուղղակի այլևս չի կարելի հետաձգել»:

Կիսիդան հայտնել է, որ կառավարությունը ցանկանում է կրկնապատկել իր ծախսերը երեխաների հետ կապված ծրագրերի վրա, և ապրիլին կստեղծվի նոր պետական ​​գործակալություն, որը կկենտրոնանա այդ խնդրի վրա:

Ճապոնիայում աշխարհում ծնելիության ամենացածր ցուցանիշներից մեկն է, ընդ որում՝ առողջապահության նախարարությունը կանխատեսում է, որ 2023 թվականին այն վերջին 124 տարում առաջին անգամ կգրանցի 800 հզ․-ից պակաս ծնունդ։  

Համաձայն կառավարության տվյալների՝ երկիրն ունի նաև աշխարհի կյանքի ամենամեծ տևողությունը. 2020թ.-ի տվյալներով Ճապոնիայում յուրաքանչյուր 1500-րդ քաղաքացին եղել է 100 և ավելի տարեկան:

 

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում