Միջազգային

Սերբիայի նախագահը կարող է հրաժարական տալ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հնարավոր է համարել իր հրաժարականը, եթե դա «կարողանա փրկել երկիրը»։ Այս մասին նա հայտարարել բնակչությանն ուղղված ուղերձում։

«Եթե պետությունը ինչ-որ կերպ պահպանելու և ժամանակ տալու անհրաժեշտություն լիներ, ես չէի վարանի։ Հիմա այդ պահը չէ, բայց ես չէի վարանի»,-ասել է նա՝ պատասխանելով նախագահի պաշտոնը լքելու պատրաստակամության մասին հարցին։ Նրա խոսքով՝ սա իր վերջին նախագահական ժամկետն է։ Վուչիչն ընդգծել է, որ «իր երկրի զինվորն է» և խոստացել է որոշումներ կայացնելիս առաջնորդվել Սերբիայի շահերով:

Հետևեք մեզ Telegram-ում։