Միջազգային

ԵՄ-ն չի կարող Իրանի պահապանների կորպուսը հռչակել տեռորիստական կազմակերպություն

Եվրամիությունը չի կարող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում․ դրա համար անհրաժեշտ է, որ ԵՄ երկրներից առնվազն մեկի դատարանը վճռի, որ այս կազմակերպությունը կատարել է ահաբեկչություն Եվրոպայում՝ իրենց տարածքում. այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար Ժան Ասելբորնը՝ ժամանելով ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում։