Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Եվրոպան աննախադեպ ճգնաժամ է ապրում։ Այս մասին նա հայտնել է հինգշաբթի օրը՝ իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցում։
Մակրոնի կարծիքով՝ Եվրոպայի ժողովրդավարական երկրները տառապում են ճգնաժամից և ապրում «մի տեսակ հոգնածություն, կոլեկտիվ ուղենիշների կորուստ»։