Զելենսկին դիմել է ռուս ժողովրդին
Միջազգային
16 Հունվարի, 10:58
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսներին չլռել և դատապարտել Ուկրաինայում պատերազմը, հակառակ դեպքում «ահաբեկիչները նրանց հետևից նույնպես կգան»:
«Ձեր վախկոտ լռությունը, սպասելը կավարտվի միայն նրանով, որ մի օր այդ նույն ահաբեկիչները կգան նաև ձեր հետևից։
Չարը շատ զգայուն է վախկոտության նկատմամբ: Չարը միշտ հիշում է նրանց, ովքեր վախենում են դրանից կամ փորձում սակարկել: Եվ երբ այն գա ձեր հետևից, ոչ ոք ձեզ չի պաշտպանելու»,–ասել է Զելենսկին երեկոյան տեսաուղերձում։
Հետևեք մեզ Telegram-ում