Միջազգային

Բրազիլիայի արդարադատության նախկին նախարարը ձերբակալվել է

Բրազիլիայի արդարադատության նախկին նախարար Անդերսոն Տորեսը ձերբակալվել է՝ հունվարի 8-ին երկրում անկարգությունների համար, որոնք հանգեցրել են կառավարական շենքերի գրավմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Անդերսոն Տորեսը շաբաթ առավոտյան բերման է ենթարկել ԱՄՆ-ից Բրազիլիա ժամանելուց հետո»,- նշում են լրատվամիջոցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրազիլիայի մայրաքաղաքի իրավապահները ավելի քան 720 մարդու են ձերբակալել Բրազիլիայում կիրակնօրյա անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: