Միջազգային

Բրազիլիայում անկարգությունների հետևանքով ավելի քան 700 մարդ է ձերբակալվել

Բրազիլիայի մայրաքաղաքի իրավապահները ավելի քան 720 մարդու են ձերբակալել Բրազիլիայում կիրակնօրյա անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:

Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է կիրակնօրյա հակակառավարական ելույթներին մասնակցած ավելի քան 1,5 հազար մասնակից:

Նշվում է, որ բոլոր օպերատիվ միջոցառումներն անցկացվում են բժիշկների, փաստաբանների և իրավապաշտպանների մշտական մասնակցությամբ: Ձերբակալվածներն ու կալանավորվածներն ապահովվում են օրական երեքանգամյա սննդով, ջրով և, անհրաժեշտության դեպքում, բժշկական օգնությամբ։