Հնդկաստանում ավտովթարից 10 մարդ է զոհվել
Միջազգային
13 Հունվարի, 14:27
Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգում մարդատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետեւանքով առնվազն 10 մարդ Է զոհվել, 12-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Մումբայ նահանգի մայրաքաղաքից 180 կմ հեռավորության վրա գտնվող ավտոմայրուղում։ Ավտոբուսում եղել է 45 ուղևոր։ Զոհվածների թվում կան կանայք և երեխաներ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
Հետևեք մեզ Telegram-ում