Միջազգային

Ուկրաինայի վերականգնման հարցերով խորհրդաժողով կանցկացվի

Իտալիայում նախատեսված է Ուկրաինայի վերականգնման հարցերով խորհրդաժողով անցկացնել։ Այս մասին հունվարի 12-ի երեկոյան հայտնել են Իտալիայի ձեռնարկությունների և արտադրանքի հարցերով նախարարությունում՝ գերատեսչության ղեկավար Ադոլֆո Ուրսոյի՝ Կիև կատարած այցի արդյունքներով։

Նշվում է, որ ներկայացուցչական համաժողովը մեկ սեղանի շուրջ կմիավորի իտալական և ուկրաինական իշխանության մարմիններն ու բիզնես կառույցները։ Համաժողովի անցկացումը համաձայնեցված է Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ: Նախարարության մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ վարչապետ Ջորջիա Մելոնիի՝ Ուկրաինա կատարելիք հնարավոր այցի կապակցությամբ քննարկվել են նաև «դոնորների կոնֆերանսին և խաղաղ կարգավորման ծրագրի հեռանկարներին» վերաբերող հարցեր: