Միջազգային

Իտալիան Ուկրաինային անօդաչու սարքերի և ռադարների դեմ պայքարող զենքեր կմատակարարի

Իտալիայի իշխանությունները պատրաստվում են լրացուցիչ զորք ուղարկել Ուկրաինային սահմանակից երկրներ, ինչպես նաև՝ զենք տրամադրել Կիևին՝ աթս-երի, ռադարների և այլ համակարգերի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնել է իտալական «Corriere della Sera» թերթը։

Պարբերականի տվյալներով՝ առաջիկա շաբաթների ընթացքում ավելի քան 600 զինվոր կմեկնի Հունգարիա և Ռումինիա։ Չի բացառվում, որ հակառակորդի հաղորդագրություններն ու ռադիոազդանշանները որսացող էլեկտրոնային համակարգեր կուղարկվեն Ուկրաինա։ Մանրամասները կներառվեն Իտալիայի նախարարների խորհրդի կողմից առաջիկա օրերին հաստատվելիք փաստաթղթում։