Միջազգային

Պերուի հեռացված նախագահը քաղապաստան է խնդրել Մեքսիկայից

Պերուի՝ իշխանությունից հեռացված երկրի նախագահ Պեդրո Կաստիլյոն քաղաքական ապաստան է խնդրել Մեքսիկայից։ Այդ մասին այսօր հայտարարել է Մեքսիկայի ԱԳՆ-ն՝ նշելով, որ գերատեսչությունը կապ է հաստատել Պերուի իշխանությունների հետ։

Մեխիկոյում կարծիք են հայտնել, որ Կաստիլյոն ակնհայտորեն դարձել է «արդարադատության մարմինների անհիմն քաղաքական հետապնդումների զոհ»։

Պեդրո Կաստիլյոն դեկտեմբերի 7-ին Պերուի խորհրդարանի կողմից հեռացվել էր նախագահի պաշտոնից «բարոյական ձախողման» համար, իսկ ավելի ուշ՝ կալանավորվել։ Պերուի գերագույն դատարանը նախօրեին հայտարարել է, որ Կաստիլյոն յոթ օրով գտնվում է նախնական կալանքի տակ։