Միջազգային

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մկրտությունից հետո գետում հայտնաբերվել է 14 մարդու դի

Հարավաֆրիկյան Հանրապետությունում Յուքսկեյ գետում 14 մարդու դի է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, մկրտության արարողության ժամանակ ջրի ուժեղ հոսքը տարել է մի խումբ մարդկանց։

Կրոնական ծեսը տեղի է ունեցել Յոհանեսբուրգ քաղաքի ծայրամասում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ միջադեպի հետևանքով զոհվել է ինը մարդ:

Տեղի փրկարար ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Մուլաուձիի խոսքերով՝ զոհերի թվում երեխաներ կան, այդ թվում՝ նորածին։