Միջազգային

6 բալանոց երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի արևմուտքում՝ Դուզջե քաղաքում, 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։  Ցնցումները զգացվել են Անկարայում (240 կմ հեռավորության վրա) և Ստամբուլում (228 կմ):

Տուժել է 35 մարդ։ Քաղաքում անջատվել է էլեկտրականությունը։