Միջազգային

Ղազախստանը ծրագրում է 1,5 մլն տոննա նավթ արտահանել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով

Ղազախստանը նախատեսում է 2023 թվականին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթ արտահանել։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը հայտնել էր, որ Ղազախստանը կավելացնի նավթի արտահանումը այլընտրանքային ուղիներով։ Մասնավորապես, նախատեսվում է Ադրբեջանի տարածքով նավթի մատակարարումները հասցնել 6-6,5 մլն տոննայի։