Միջազգային

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Բաքվի օդանավակայանում Տոկաևին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը և փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

Այցի շրջանակներում նախատեսված են Ղազախստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Դրանք կանցնեն նեղ և ընդլայնված ձևաչափերով։ Սպասվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման արդյունքում կստորագրվեն մի շարք ղազախա-ադրբեջանական համաձայնագրեր: