Միջազգային

Ուկրաինան «հացահատիկային միջանցքով» արտահանել է գրեթե 12 մլն տոննա հացահատիկ

«Հացահատիկային միջանցքի» գործունեության՝ ավելի քան երեք ամսվա ընթացքում Ուկրաինան արտահանել է գրեթե 12 միլիոն տոննա հացահատիկ։ Այս մասին հայտնում է երկրի ագրարային քաղաքականության և պարենի նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ «հացահատիկային միջանցքով» ամենաշատը արտահանվել է ցորեն, եգիպտացորեն և ռապեի սերմ։

Ուկրաինայի ագրարային հարցերի փոխնախարար Մարկիյան Դմիտրասևիչի խոսքով՝ «հացահատիկի նախաձեռնության» շրջանակներում հացահատիկի ընդհանուր ծավալի մոտ կեսը մատակարարվում է աֆրիկյան և ասիական երկրներ։