Միջազգային

Equinor-ը Նորվեգական ծովում խորջրյա գազի հանքավայր կմշակի

Նորվեգական Equinor միջազգային էներգետիկ ընկերությունը հայտարարել է նորարարական տեխնոլոգիաների կիրառման միջոցով Նորվեգական ծովում 1350 մ խորության վրա գտնվող նոր Irpa գազի հանքավայրի ստեղծման մասիսն։

Այդ մասին ասվում է Equinor-ի այսօրվա հայտարարության մեջ:

«Դրա զարգացումը կնպաստի ԵՄ և Մեծ Բրիտանիա գազի կայուն և երկարաժամկետ մատակարարմանը»,-ասել է ընկերության գործադիր տնօրեն Գեյր Թունգեսվիկը: