Միջազգային

Տոկաևը հաղթում է Ղազախստանի նախագահական ընտրություններում

Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է կիրակի՝ նոյեմբերի 20-ին, կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,31%-ը։

Այս վերջնական տվյալները երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտնել է Ղազախստանի ԿԸՀ նախագահ Նուրլան Աբդիրովը։ 

Տոկաևը հավաքել է 6 միլիոն 456 հազար 392 ձայն կամ ձայների 81,31%-ը։ Մասնակցությունը կազմել է 69,44%։

Նախորդ նախագահական ընտրություններում՝ 2019 թվականի հունիսի 9-ին, Տոկաևը հավաքել էր ձայների 70,96%-ը։

Տոկաևի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։