Միջազգային

Գերմանիան Լեհաստանին հակաօդային պաշտպանության համակարգեր է առաջարկում

Նոյեմբերի 15-ի երեկոյան Ուկրաինայի հետ սահմանից 5 կմ հեռավորության վրա գտնվող լեհական գյուղում ընկած հրթիռի ֆոնին Գերմանիան Լեհաստանին առաջարկել է «Patriot» զենիթահրթիռային համակարգեր (SAMs) տրամադրել՝ օգնելու պաշտպանել երկրի օդային տարածքը։ 

Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը՝ «Rheinische Post» և «General Anzeiger» թերթերին տված հարցազրույցում։