Միջազգային

Անկարան Արևմուտքից պահանջել է F-35 կործանիչներ և Patriot համալիրներ

«Անհրաժեշտ է, որ Արևմուտքն, առանց նախապայմանների, F-35 կործանիչներ և Patriot համալիրներ մատակարարի Թուրքիային». հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի բաժնի ղեկավար Ֆահրեդին Ալթունը։

«Եվրամիությանն անդամակցելը Թուրքիայի համար ռազմավարական նպատակ է, և ՆԱՏՕ-ի հետ դաշինքը հպարտություն է: Թուրքիան ակնկալում է արժանի աջակցություն ստանալ Արևմուտքից: Հարաբերությունների վերականգնումը պահանջում է վստահության ամրապնդման քայլեր, ոչ թե, այսպես կոչված, ոչ պաշտոնական միջոցներ: Այն, ինչ այսօր Արևմուտքը պետք է անի, դա Թուրքիային F-35 մարտական ​​ինքնաթիռներ և Patriot մարտկոցներ մատակարարելն է՝ առանց որևէ նախապայմանի»,- ասել է Ալթունը՝ Wall Street Journal-ին տված հարցազրույցում։