Միջազգային

«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ». ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ

Ռուսաստանի դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչյովը անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը։

«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը, իմ տեսանկյունից, չի մտնում կազմակերպության (ՀԱՊԿ) իրավասության մեջ։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը դրա նկատմամբ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հայտնի է, որ մենք անկեղծորեն նպաստում ենք կարգավորմանը։ Ավելին, մեր ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ չի կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այսպես։ Ընդունել այս հակամարտությունում միայն մեկ կողմին աջակցելու դիրքորոշում, կնշանակի սրել այն։ Անհրաժեշտ է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշումը և ապահովել, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- հայտարարել է Կոսաչյովը ռուսական «Аргументы и факты»-ի լրատվականին տված հարցազրույցում։