Կատար - 2022

Կատարի իշխանություններն արգելել են աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտերում գարեջրի վաճառքը

Կատարում կայանալիք աշխարհի առաջնության խաղերի ժամանակ մարզադաշտերում գարեջուր չի վաճառվի։ Այս մասին ասվում է ՖԻՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ։ ՖԻՖԱ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչու է այդ որոշումը կայացվել: ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ որոշումը կայացվել է Կատարի իշխանությունների ճնշման ներքո։

Գարեջրի վաճառքը նախատեսված է եղել ՖԻՖԱ-ի և AB InBev հոլդինգի միջև կնքված պայմանագրով, որը պատկանում է Budweiser ապրանքանիշին։ Պայմանագիրը գնահատվել է 75 մլն դոլար։

Գարեջուրը հասանելի կլինի մարզադաշտի VIP տարածքներում, և որոշ արտոնագրված հյուրանոցներում և ռեստորաններում։