Միջազգային

Լեհաստանը խոստանում է հնարավորինս արագ հետաքննել հրթիռային միջադեպը

Լեհաստանի կառավարության պաշտոնյան հայտնել է, որ Վարշավան փորձում է հնարավորինս արագ ավարտել երեքշաբթի օրը երկրի արևելքում երկու մարդու կյանք խլած հրթիռային հարվածի հանգամանքների հետաքննությունը:

Լեհաստանի ԱԳՆ խոսնակ Լուկաշ Յասինան հայտնել է, որ հետաքննությունը անշեղորեն առաջ է ընթանում, և երկրի իշխանությունները ակնկալում են դրա արդյունքները ստանալ մոտ օրերս։

Յասինայի խոսքով՝ ուկրաինացի փորձագետներին նույնպես հնարավորություն կտրվի մուտք գործել դեպքի վայր, սակայն նախ պետք է ձեռք բերվեն որոշակի իրավական համաձայնություններ։

Նախորդիվ, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վստահեցրել է, որ Ուկրաինայի ներկայացուցիչներին թույլ կտան հետևել հետաքննության ընթացքին։