Միջազգային

ԵԽ պատգամավորները կարող են Ռուսաստանը ճանաչել «ահաբեկչությունը հովանավորող պետություն»

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին լիագումար նիստ կհրավիրվի, որտեղ կքննարկվի Ռուսաստանի Դաշնությանը «ահաբեկչությունը հովանավորող պետություն» ճանաչելու բանաձևը։ Այդ մասին ասվում է եվրախորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ։ 

«Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական զինուժն ակտիվացրել է իր հարվածները քաղաքացիական օբյեկտներին՝ ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքները, հիվանդանոցները, բուժհաստատությունները, դպրոցները և ապաստարանները, ինչը խախտում է միջազգային իրավունքը և միջազգային մարդասիրական իրավունքը:

Հռչակելով Ռուսաստանը ահաբեկչության հովանավոր պետություն՝ Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են հող նախապատրաստել, որպեսզի Պուտինը և նրա կառավարությունը միջազգային ռազմական տրիբունալի առջև պատասխան տան այդ հանցագործությունների համար։

Քննարկումները տեղի են ունեցել հոկտեմբերին՝ լիագումար նիստի ժամանակ»։