Միջազգային

Ռուսական ընկերությունները պատժամիջոցների պատճառով աշխատավարձերի «մրցավազք» են սկսել

Ռուսաստանում փաստացի աշխատավարձը, հաշվի առնելով հավելյալ վճարները, երրորդ եռամսյակում, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է միջինը 6,4%-ով: Սա հատկապես վերաբերում է շինարարության և լոգիստիկայի ոլորտներին, որոնք կադրերի պակաս են զգում։ 

Այդ մասին ասվում է HeadHunter աշխատանքի որոնման հարթակի ուսումնասիրության մեջ:

Աշխատավարձերի աճի առաջատարներ են շինարարությունը և տրանսպորտի լոգիստիկան: Այս ճյուղերում աշխատողների եկամուտներն աճել են համապատասխանաբար 10 և 9%-ով։ Դրամական արտահայտությամբ սեպտեմբերի վերջին նրանք ստացել են միջինը 68,8 հազար և 58,6 հազար ռուբլի։