Միջազգային

«Գազպրոմ»-ը 1 մլրդ մ³ գազ է վաճառելու Ադրբեջանին

«Գազպրոմ»-ը SOCAR-ի հետ նոր համաձայնագրով երեքշաբթի օրն սկսել է գազի մատակարարումն Ադրբեջան։ Մատակարարումների ծավալը մինչև մարտ կկազմի մինչև 1 միլիարդ խմ։

«Նոյեմբերի 15-ին սկսվել են ռուսական գազի մատակարարումները Ադրբեջան՝ գազի առքուվաճառքի նոր պայմանագրով: Փաստաթուղթը ստորագրվել է «Գազպրոմ Էքսպորտ»-ի և Ադրբեջանի պետական նավթաընկերության (SOCAR) միջև, մատակարարումները կիրականացվեն մինչև 2023թ. մարտ: Մատակարարումների ծավալը կազմում է մինչև 1 միլիարդ մ³ գազ»,- ասվում է «Գազպրոմ»-ի հաղորդագրության մեջ։