Մոսկվայում կայացել է ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երկրորդ նիստը
Միջազգային
18 Նոյեմբերի 2022, 16:15
Մոսկվայում կայացել է ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երկրորդ հանդիպումը, որը նվիրված էր երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին և համագործակցության զարգացման հեռանկարներին։
Մասնակիցները քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի մոտեցումները Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ։ Նրանք ընդգծել են, որ անհրաժեշտ է արագացնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը։ Դա պետք է տեղի ունենա տարածքային ամբողջականության ճանաչման և ինքնիշխանության հարգման սկզբունքների հիման վրա։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղում խաղաղապահ առաքելության խնդրին։
Հետևեք մեզ Telegram-ում