Երկու տասնամյակ ներկայացուցիչների պալատի դեմոկրատներին ղեկավարած Նենսի Փելոսին, ով համատեղությամբ ներկայացուցիչների պալատի խոսնակն է, հինգշաբթի օրը հայտարարեց, որ կհրաժարվի պաշտոնից։
Փելոսիի պաշտոնավարման երկար ժամանակաշրջանը լարվածության աղբյուր դարձավ իր իսկ կուսակցության ներսում: Նա 2018-ի ընտրություններից հետո շահեց առաջնորդությունը՝ խոստանալով դեմոկրատներին, որ կլքի իր ղեկավար պաշտոնը մինչև 2022 թվականը:
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները, հավանաբար, իրենց ղեկավար կընտրեն Նյու Յորքից պատգամավոր, 52-ամյա Հաքիմ Ջեֆրիսին։