Միջազգային

«Թուրքիան պատրաստ է աջակցել ռուս-ամերիկյան երկխոսությանը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է թուրքական կողմի ներդրումը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության խթանման գործում՝ Անկարայում երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների վերջին հանդիպման լույսի ներքո։ 

«Թուրքական հետախուզական ծառայությունների տվյալներին հղումով կարող եմ միայն փաստել, որ այս պահին կողմերի կողմից միջուկային զենք կիրառելու նախաձեռնություն չի սպասվում։ Թուրքիան իր հերթին ձգտում է միջնորդ դառնալ երկխոսության մեջ և ակտիվ հանդիպումներ կազմակերպել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: