Միջազգային

Ռուսաստանը հիմնականում սպառել է իր գերճշգրիտ հրթիռները

ԱՄՆ պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW) կարծում է, որ ռուսական ուժերը հիմնականում սպառել են ճշգրիտ կառավարվող զենքի համակարգերի իրենց պաշարները և, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն նվազեցնել իրենց հարվածները Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքներին: 

Այնուամենայնիվ, ռուսական հրթիռային հարվածները շարունակում են վտանգ ներկայացնել Ուկրաինայի խաղաղ բնակչության համար, սակայն էներգետիկ ենթակառուցվածքին վնասելը դժվար թե կոտրի ուկրաինացիների ոգին՝ հաշվի առնելով Ուկրաինայի բարելավված հակաօդային պաշտպանությունը և վերջին ցամաքային հաղթանակները Խերսոնի շրջանում: